News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանի Անխոյ գավառի Խուայբեյ քաղաքի մերձակայքում մայիսի 3-ին թեթեւ շարժիչով ինքնաթիռ է կործանվել: Վթարի հետեւանքով 2 մարդ է զոհվել, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացի:

Տեղի իշխանությունների տվյալներով, ինքնաթիռը, որի օդաչուն ամերիկացի էր, տեղի օդանավակայաններից մեկից ուղեւրվելուց մի քանի րոպե անց ընկել է: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Սինխուային:

Ոստիկանության հաղորդմամբ, ինքնաթիռի ուղեւորը Չինաստանի քաղաքացի էր: Հետաքննությունը փորձում է պարզել պատահարի հանգամանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ