News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, այսօր՝ մայիսի 3-ին ընթացող խորհրդարանական ընտրություններում, ժամը 17.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 62 859 ընտրող։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Նշենք, որ դա կազմում է ընդհանուր ընտրողների թվի 61 տոկոսից ավելին։  Երեւանում ԼՂՀ  500 քաղաքացիներից 489-ն արդեն կատարել են իրենց քաղաքացիական պարտքը։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 3-ին, ԼՂՀ-ում տեղի են ունենում ԼՂՀ ԱԺ 6-րդ գումարման խորհրդարանական ընտրություններ։ ԼՂՀ ԱԺ 33 մանդատների համար պայքարում են համամասնական համակարգով 7 քաղաքական կուսակցություններ՝ «Ազատ հայրենիք» (50 մարդ), «Ազգային վերածնունդ» (14 մարդ), «Արցախի ժողովրդավարական կուսակցություն (35 մարդ), Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն (14 մարդ), «Խաղաղություն եւ զարգացում» (6 մարդ), ՀՅԴ (34 մարդ) եւ «Շարժում 88» (14 մարդ):

Մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է 50 թեկնածու, որոնցից 27-ը ինքնաառաջադրվածներ են։ Երեք թեկնածու առաջադրել է ՀՅԴ-ն, 4-ական թեկնածուներ՝ «Ազատ Հայրենիքը» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, 5 թեկնածու՝ «Ազգային վերածնունդը», 7 թեկնածու՝ «Շարժում 88»-ը։ Մեծամասնական ընտրակարգով առաջադրվածներից 34-ն անկուսակցական են։

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ