News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

XX դարի մեծագույն բալետի արտիստուհի Մայա Պլիսեցկայայի վերջին հրաժեշտը տեղի կունենա Գերմանիայում, իսկ աճյունը, կտակի համաձայն, կտարածեն Ռուսաստանի վրա: Այս մասին մայիսի 3-ին ՏԱՍՍ-ին հաղորդել է Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը:

«Ռոդիոն Շչեդրինն ինձ ծանոթացրեց իր եւ Մայա Պլիսեցկայայի համատեղ կտակի այն հատվածի հետ, որը վերաբերում է վերջին հրաժեշտին եւ հուղարկավորությանը: Վերջին կամքն այսպիսին է. «Մահից հետո մեր մարմինները պետք է այրել, եւ երբ վրա հասնի տխուր պահը, մեզանից նա, ով ավելի երկար կապրի, կամ մեր միաժամանակյա մահվան դեպքում մեր աճյունները պետք է միացնել եւ տարածել Ռուսաստանի վրա»,- պատմել է Ուրինը:

Նրա խոսքով, Մայա Պլիսեցկայայի վերջին հրաժեշտը կայանալու է Գերմանիայում, մտերիմների եւ ազգականների շրջանում:

Մայա Պլիսեցկայայի դեբյուտը կայացել է 1941 թվականի հունիսի 21-ին, իսկ երկու տարի անց նա ընդունվել է Մեծ թատրոն, որտեղ աշխատել է մինչեւ 1988 թվականը՝ հանդես գալով առաջատար դերերում: Մեծ թատրոնից հեռանալուց հետո արտիստուհին աշխատել է Եվրոպայում:

Մայա Պլիսեցկայան վախճանվել է մայիսի 2-ին՝ կյանքի 90-րդ տարում, Գերմանիայում, սրտի անբավարարությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ