News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին մայիսի 9-ին Մոսկվայում նախանշված Հաղթանակի շքերթն անհանգիստ աշխարհի խորհրդանիշ է կոչել:

Կոմորովսկին նման հայտարարությամբ հանդես է եկել Վարշավայում Սահմանադրության օրվա նվիրված ելույթի ժամանակ:

«Շուտով՝ մայիսի 9-ին, Մոսկվայի Կարմիր հրապարակը կրկին զրահատանկային հրապարակի կվերածվի: Այնտեղ կրկին իրենց ուժը կներկայացնեն այն դիվիզիաները, որոնք վերջերս ամբողջ աշխարհի աչքի առջեւ հարձակվեցին հարեւան Ուկրաինայի վրա: Վաղուց ռազմական հակամարտությունը լեհական սահմաններին այդքան մոտ չէր եղել, որքան հիմա: Հարկավոր հիշել, որ ուժի այդ ցուցադրության ժամանակ խոսքը ոչ թե պատմության, այլ ներկայի եւ ապագայի մասին է: Այդպիսին է այսօրվա անկայունության եւ անհանգիստ աշխարհի պատկերը: Եվ այդպիսի պայմաններում մենք պետք է մեր լեհական անվտանությունը կառուցենք»,- Կոմորովսկիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

Նրա խոսքով, ներկայում աշխարհում բազմաթիվ սպառնալիքներ կան, այդ պատճառով Լեհաստանը պետք է արդիականացնի երկիրը, ինչպես նաեւ ամրապնդի կապերը՝ ՆԱՏՕ-ում ակտիվ մասնակցության եւ եվրոպական ինտեգրման ընդլայնման ճանապարհով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ