News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շվեյցարական բանկերում մինչեւ 1955 թվականը բացված եւ այդ ժամանակից չօգտագործված հազարավոր հաշիվներ են հայտնաբերվել: Այս մասին գրում է Welt am Sonntag պարբերականը:

Նոր օրենքի համաձայն, այս տարի բանկերը պետք է առնվազն 60 տարի առաջ բացված եւ 50 տարվա ընթացքում չգործածված հաշիվների մասին տեղեկատվություն հրապարակեն:

Փորձագետների կարծիքով, այս հայտնագործությունը կարող է օգնել՝ գտնել նացիստների խնայողությունների հետքերը, որոնք մինչեւ Երկրորդ աշխարհամարտի ավարտը գումարներ են փոխանցել բանկային հաշիվներին:

Պարբերականի տեղեկացմամբ, առնվազն մեկ կասկածելի հաշիվ է հայտնաբերել, որը 1940 թվականին բացվել է գերմանացու կողմից: Դրանում ավելի քան հազար շվեյցարական ֆրանկ կա:

Չգործածվող հաշիվները Շվեյցարիայում բավական սուր թեման դարձան այն բանից հետո, երբ 1990-ականներին Հրեական համաշխարհային կոնգրեսը շվեյցարական բանկերին կոչ արեց ակտիվները վերադարձնել Հոլոքոստի զոհերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ