News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԼՂՀ-ում այսօր՝ մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 70,6  տոկոսը։ Այս մասին հայտարարել է ԼՀՂ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը՝ 279 ընտրատեղամասերի տվյալների արդյունքներով։

Նրա խոսքով, 102 034 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 72 039 մարդ, ապահովելով 70,6 տոկոս մասնակցություն։ Թիվ մեկ ընտրատարածքում 9329 ընտրողներից քվեարկել է 6107-ը (65,5 տոկոս), 2-րդ ընտրատարածքում՝ 9463 ընտրողներից՝ 6479-ը (68,5 տոկոս), 3-րդ ընտրատարածքում՝ 9360 ընտրողներից 6370-ը (68,1 տոկոս), 4-րդ ընտրատարածքում 8928 ընտրողներից՝ 5706-ը (63,9 տոկոս), 5-րդ ընտրատարածքում՝ 8556 ընտրողներից 6589-ը (77 տոկոս), 6-րդ ընտրատարածքում՝ 8885 ընտրողներից 6864-ը (77,3 տոկոսը), 7-րդ ընտրատարածքում՝ 8912 ընտրողներից 6259-ը (70,2 տոկոս), 8-րդ ընտրատարածքում՝ 8796 ընտրողներից 6245-ը (71 տոկոս), 9-րդ ընտրատարածքում՝ 8686 ընտրողներից 6160-ը (70,9 տոկոսը), 10-րդ ընտրատարածքում՝ 10651 ընտրողներից 7465-ը (70,1 տոկոս) եւ 11-րդ ընտրատարածքում՝ 9637 ընտրողներից 7260-ը (74,9 տոկոս)։

Երեւանում բացված ընտրատեղամասում 831 ընտրողներից քվեարկել է 575-ը (69,2 տոկոս)։

Արզումանյանը նաեւ նշել է, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները գրավոր դիմումներ չեն ստացել։ ԿԸՀ-ն ստացել է 3 գրավոր հայտարարություն, որոնց երկուսին տրվել է գրավոր պատասխան ի օգուտ ընտրողների, եւս մեկ դիմում քննվում է։

Հիշեցնենք, որ 2010-ին ԼՀՂ նախորդ խորհրդարանական ընտրություններում մասնակցությունը կազմել էր 67,8 տոկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավոր. Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Ղարաբաղում ընտրությունների անցկացմանը
ԼՂՀ Պաշտպանության բանակը արեց հնարավորը, որպեսզի ապահովի բնակչության խաղաղ քվեարկությունը...
Արցախի ԿԸՀ-ն հաստատել է կուսակցությունների մանդատների թիվը
6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը տեղի կունենա մայիսի 21-ին...
Ալավերդյան. ԼՂՀ ընտրությունները կարող են օրինակ դառնալ եվրոպական երկրների համար
ԼՂՀ բնակիչը վստահ է, որ իր ձայնից է կախված երկրում ընտրությունների արդյունքը...
Ղարաբաղը ծաղկում է մարդու իրավունքների տեսակետից. Փորձագետ Քալիֆորնիայից
Մենք ուզում ենք ԼՂՀ ԿԸՀ-ին եւ երկրի ղեկավարությանը մի քանի առաջարկներ ներկայացնել, որոնք թույլ կտան բարելավել այդ պայմանները…
Գեղամ Բաղդասարյան. ԼՂՀ-ում այս ընտրությունները նախորդից մրցակցային էին
Իշխանություն ձեւավորելը բավականին տեւական գործընթաց է, եւ չի կարելի սահմանափակվել միայն ընտրարշավի մեկ ամսով…
Լեռնային Ղարաբաղն, իրականում, ժողովրդավարական երկիր է. փորձագետ ԱՄՆ-ից
Նրանք ընտրական գործընթացը բարելավելու ուղիներ են որոնում: Դա օգնում է ԼՂ բնակչությանը համոզել մյուսներին, որ իրենք իրականում անկախ պետություն են…
Ամենաշատ