Գյումրիում, այսօր՝ մայիսի 3-ին` ժամը 18:00-ի սահմաններում շտապբուժօգնության մեքենայով «Գյումրի» ԲԿ է տեղափոխվել ինքնասպանության փորձ կատարած քաղաքացի:, հաղորդում է Tsayg.am-ը։
Վերջինս Մատնիշյան փողոցի տներից մեկի բնակչուհի 50-ամյա Գ. Ս.-ն է: Նա պարանոցի շրջանում վնասվածքներ է ստացել: Հիվանդի վերքերը մշակվել են, այժմ` ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Գիտակցությունը տեղում է: