News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հարավ-արեւելյան Դիարբեքիր եւ Բաթման քաղաքներ կատարած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ժամանակ երկու քաղաքապետերը չեն դիմավորել նրան:

Թուրքական Haber7 կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը իշխող կուսակցության օգտին հանրահավաքներին մասնակցելու համար այցելել է Դիարբեքիր եւ Բաթման քաղաքներ:

Այցը սկանդալով է ուղեկցվել, քանի որ հիշյալ երկու քաղաքների քուրդ քաղաքապետերը հայտարարել են, որ Էրդողանի վերջին հակաքրդական հայտարարությունների պատճառով չեն դիմավորելու նրան:
Թուրքիայի նախագահին խիստ կատաղեցրել է քուրդ քաղաքապետերի քայլը:

Էրդողանը հայտարարել է, թե քուրդ քաղաքապետերը իրեն չդիմավորելու հրահանգը ստացել են PKK-ից (Քուրդիստանի բանվորական կուսակցություն):

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ