News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան...

Նեպալում, այսօր՝ մայիսի 4-ին, եւս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել, այս անգամ 4,1 մագտնիտուդով, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կատմանդուից 56 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Նեպալում ավերիչ երկրաշարժ էր տեղի ունեցել: Երկու հզոր ցնցումներից հետո արձանագրվել էր եւս 11 հետցնցում, որի հետեւանքով Էվերեստում մի քանի ձնահոսքեր էին գրանցվել: Երկրաշարժի զոհերի թիվն անցել է 7 հազարից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ