«Իսլամական պետություն» արմատական խմբավորումն իր վրա է վերցրել ամերիկյան Հարլենդ քաղաքում (Թեքսասի նահանգ) Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների ցուցահանդեսում կրակոցների պատասխանատվությունը:
Հարձակվողների ինքնությունը դեռեւս չի հրապարակվում, սակայն SITE կազմակերպության տվյալներով, որը համացանցում ծայրահեղականների ակտիվության դիտարկում է իրականացնում, «ԻՊ»-ի գրոհայինները հայտարարել են, որ իրենք առնչություն ունեն տեղի ունեցածի հետ:
Կազմակերպության փոխանցմամբ, ծայրահեղականներից մեկը Twitter-ում գրել է, որ կրակոցներն արձակել են արմատական խմբավորման երկու կողմնակիցները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ երկու անհայտ անձինք կրակ են բացել ցուցահանդեսային կենտրոնի կայանատեղիում, որտեղ տեղի էր ունենում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների ցուցահանդեսը: Կրակոցների հետեւանքով վիրավորվել է անվտանգության աշխատակիցը: Ոստիկանները տեղում սպանել են հարձակվողներին: