News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից մայիսի 2-ին, ժամը 22.30-ին Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ զանգահարել է մի կին  եւ հայտնել, որ Նոր Արեշի  փողոցում դանակահարություն է կատարվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 23.05-ին,  23.25 եւ  23.55 հիվանդանոցից հաղորդումներ են ստացվել, որ «ձախ ազդրի շրջանի ծակած-կտրած վերքեր, սուր արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ   բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա Արթուր Պ.-ն, «աջ հետույքային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ` 55-ամյա Գուրգեն Մ.-ն եւ «գլխի աջ ճակատային շրջանի սալջարդ պատռած վերք, ծնկան հոդերի շրջանների քերծված վերքեր» ախտորոշմամբ 63-ամյա Համլետ Պ.-ն:

Համլետ Պ.-ն մայիսի 3-ին, ժամը 00.15-ին ոստիկանությանը հաղորդում է տվել, որ մայիսի 2-ին, ժամը 22.20-ին, հիշյալ փողոցում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը գարեջրի շշով հարվածել է իր գլխին` պատճառելով վնասվածք,եւ նույն վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով հարվածել եւ մարմնական վնասվածքներ է պատճառել իր որդուն` Արթուր Պ.-ին ու հարեւանին` Գուրգեն Մ.-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ