News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս տարի՝  մայիսի 22-ին, Հանրապետության մոտ 1400 դպրոցում կհնչի  «Վերջին զանգը»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այս տարի կլինի շուրջ 25 հազար շրջանավարտ: Համայնքներ կան, որտեղ կա ընդամենը 1-2 շրջանավարտ եւ նրանց համար եւս կհնչի վերջին զանգւ: Օրինակ՝ Սյունիքի մարզի Վարդանիձոր եւ Վարդավանք գյուղերում կա մեկ շրջանավարտ, Նռնաձորում՝ 2:

Մայիսի 22-ին դպրոցի ավարտական դասարանների աշակերտների համար կազմակերպվում է վերջին դաս, վերջին զանգի միջոցառում եւ տոնական համերգներ: Միասնական քննությունները կանցկացվեն հունիսի 2-23-ը:

Նշենք, որ վերջին զանգը խորհրդային ժամանակներից եկող ավանդույթ է, դպրացականների ամենասիրելի եւ ամենասպասված տոնը: Այդ օրը նշում են տարբեր երկրներում, օրվա խորհրդի հետ կապված` բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ