News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը այնպիսի տոկոս է կազմել, որի մասին կերազեն շատ եվրոպական երկրներ, մինչդեռ ԵՄ-ն եւ նրա կառույցները հայտարարել են, թե չեն ճանաչում Արցախում կայացած ընտրությունները։ Այս մասին ԼՂՀ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր, «Եվրախորհրդարան-Արցախ» բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը։

«2013թ. մի երկրում, որը ոնց որ Ադրբեջան է կոչվում, նախագահական ընտրություններ կայացան, որոնց  արդյունքների մասին հայտարարել էին քվեարկությունից մեկ օր առաջ։  Բուն ընտրություններն այդ երկրում կազմակերպվել էին, որպեսզի նախագահի համար ապահովեին ընտրողների ձայների հավելյալ 10 տոկոսը»,- նշեց Էնգելը։

Նրա խոսքով՝ իրենց հասցրել են այցելել Ղարաբաղի ընտրական 20 տեղամաս, ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ՝ գյուղերում։  «Երեկվա ընտրությունները կայացել են միջազգային լավագույն պրակտիկային համապատասխան։ Ցավում եմ, որ ԵՄ-ն հայտարարել է, թե չի ճանաչում այդ ընտրությունները։ Բայց ես վստահ եմ, որ եթե Արցախում ընտրություններ չլինեին, այդ դեպքում Եվրոպայում կդժգոհեին, թե այդ ընտրությունները չեն անցկացվում»։

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին ԼՂՀ-ում կայացել են խորհրդարանական ընտրություններ։ Քաղաքացիների մասնակցությունը կազմել է 70.6 տոկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավոր. Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Ղարաբաղում ընտրությունների անցկացմանը
ԼՂՀ Պաշտպանության բանակը արեց հնարավորը, որպեսզի ապահովի բնակչության խաղաղ քվեարկությունը...
Արցախի ԿԸՀ-ն հաստատել է կուսակցությունների մանդատների թիվը
6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը տեղի կունենա մայիսի 21-ին...
Ալավերդյան. ԼՂՀ ընտրությունները կարող են օրինակ դառնալ եվրոպական երկրների համար
ԼՂՀ բնակիչը վստահ է, որ իր ձայնից է կախված երկրում ընտրությունների արդյունքը...
Ղարաբաղը ծաղկում է մարդու իրավունքների տեսակետից. Փորձագետ Քալիֆորնիայից
Մենք ուզում ենք ԼՂՀ ԿԸՀ-ին եւ երկրի ղեկավարությանը մի քանի առաջարկներ ներկայացնել, որոնք թույլ կտան բարելավել այդ պայմանները…
Գեղամ Բաղդասարյան. ԼՂՀ-ում այս ընտրությունները նախորդից մրցակցային էին
Իշխանություն ձեւավորելը բավականին տեւական գործընթաց է, եւ չի կարելի սահմանափակվել միայն ընտրարշավի մեկ ամսով…
Լեռնային Ղարաբաղն, իրականում, ժողովրդավարական երկիր է. փորձագետ ԱՄՆ-ից
Նրանք ընտրական գործընթացը բարելավելու ուղիներ են որոնում: Դա օգնում է ԼՂ բնակչությանը համոզել մյուսներին, որ իրենք իրականում անկախ պետություն են…
Ամենաշատ