News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նեպալում փրկարարները 100 մարդու մարմիններ են հայտնաբերել, որոնք մահացել են հզոր երկրաշարժի հետեւանքով տեղի ունեցած ձնահոսքից: Ավելի վաղ հաղորդվել էր, որ որոնողական ծառայությունները հայտնաբերել են 50 ալպինիստների մարմիններ:

Տեղի կամավորներն ու ոստիկանները բահերով մինչեւ 2 մետր խորությամբ փոսեր են փորում՝ մարմիններ հայտնաբերելու համար:

Ruters-ի տվյալներով մարմինները հայտնաբերվել են մայիսի 2-3-ին, մայրաքաղաք Կատմանդուից 60 կմ հեռավորության վրա գտնվող Լանգտանգ գյուղի մոտ:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Նեպալում 7,9 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել, որին զոհ է գնացել ավելի քան 7 հազար մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ