News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս անգամ ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրությունները ճանաչվել են, քանի որ այն նախադասությունը, թե «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սեփական ճակատագիրն ընտրելու իրավունք ունի», արդե նշանակում է փաստացիորեն ճանաչել այդ ընտրությունները։ Այդ մասին մայիսի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։

Նրա խոսքով՝ այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը արդեն 6-րդ անգամ խորհրդարան է ձեւավորում, միանշանակ շատ մեծ նշանակություն ունի ինչպես ԼՂՀ արտաքին քաղաքականության դիրքորոշման, այնպես էլ բանակցային գործընթացի տեսակետից։  «Այս ենթատեքստում հատկանշական է, որ վերջին մի քանի օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի, այլ կառույցների, ինչպես նաեւ երրորդ երկրների կողմից մի քանի մեկնաբանություններ եղան։  Պետք չէ մոռանալ, որ 1990-ական թթ. սկսած, երբ ձեւավորվեց  Մինսկի խումբը, ԼՂՀ բոլոր ընտրական գործընթացները քննադատության էին արժանանում, ինչը հակասում էր ֆորմալ տրամաբանությանը, քանի որ հասկանալի է, որ անկախ ԼՂՀ կարգավիճակից՝  նա պետք է իշխանության  մարմին ունենա»,- ընդգծեց Մինասյանը։ Նրա նշեց, որ Մինսկի խմբի մանդատը ենթադրում է, որ այն պարտավոր է համագործակցել նաեւ ԼՂՀ ընտրովի մարմինների հետ։ «Հետեւաբար, ինչպես ՄԽ-ն, այնպես էլ արտաքին խաղացողները չեն  կարող անտեսել ԼՂՀ ընտրությունները։ Մյուս կողմից նշվում է, որ այդ ընտրությունները ոչ մի ազդեցություն չեն ունենա հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի վրա։ Տրամաբանական է, որ մենք նման հայտարարություններ ենք լսում միջազգային հանրության կողմից, քանի որ վերջինս հավանաբար ցանկանում է, որ կարգավորումը հիմնված լինի հայկական կողմի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերած ինչ-որ համատեղ համաձայնության վրա»,- հավելեց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացել են խորհրդարանական ընտրություններ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել, որում մասնավորապխես նշվում է. «Հակամարտության համապարփակ լուծման համատեքստում՝ մենք ընդունում ենք ԼՂ ժողովրդի դերը՝ իր ապագան կերտելիս։ Այդուհանդերձ, չենք ճանաչում այդ ընտրությունների արդյունքները որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող եւ ընդգծում ենք, որ դրանք ոչ մի կերպ չեն կանխորոշում ԼՂ վերջնական կարգավիճակը կամ բանակցությունների արդյունքը, որոնք ընթանում են հակամարտության տեւական եւ խաղաղ կարգավորման հասնելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավոր. Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Ղարաբաղում ընտրությունների անցկացմանը
ԼՂՀ Պաշտպանության բանակը արեց հնարավորը, որպեսզի ապահովի բնակչության խաղաղ քվեարկությունը...
Արցախի ԿԸՀ-ն հաստատել է կուսակցությունների մանդատների թիվը
6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը տեղի կունենա մայիսի 21-ին...
Ալավերդյան. ԼՂՀ ընտրությունները կարող են օրինակ դառնալ եվրոպական երկրների համար
ԼՂՀ բնակիչը վստահ է, որ իր ձայնից է կախված երկրում ընտրությունների արդյունքը...
Ղարաբաղը ծաղկում է մարդու իրավունքների տեսակետից. Փորձագետ Քալիֆորնիայից
Մենք ուզում ենք ԼՂՀ ԿԸՀ-ին եւ երկրի ղեկավարությանը մի քանի առաջարկներ ներկայացնել, որոնք թույլ կտան բարելավել այդ պայմանները…
Գեղամ Բաղդասարյան. ԼՂՀ-ում այս ընտրությունները նախորդից մրցակցային էին
Իշխանություն ձեւավորելը բավականին տեւական գործընթաց է, եւ չի կարելի սահմանափակվել միայն ընտրարշավի մեկ ամսով…
Լեռնային Ղարաբաղն, իրականում, ժողովրդավարական երկիր է. փորձագետ ԱՄՆ-ից
Նրանք ընտրական գործընթացը բարելավելու ուղիներ են որոնում: Դա օգնում է ԼՂ բնակչությանը համոզել մյուսներին, որ իրենք իրականում անկախ պետություն են…
Ամենաշատ