News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հավասար քաղաքական մրցակցության պայմաններում, քվեարկության բոլոր փուլերը դրական են գնահատվում: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ռուսական դիտորդական առաքելության անդամ, քաղաքական գործիչ, տնտեսագետ, քաղաքագետ, «Յաբլոկո» կուսակցության քաղխորհրդի անդամ Վիկտոր Շեյնիսը՝ հավելելով, որ ռուսաստանցի դիտորդներն այցելել են զգալի թվով ընտրատեղամասեր, որոնք գտնվում են ԼՂՀ բոլոր վարչական շրջաններում:

«Որեւէ միջադեպ կամ խախտում, որոնք կարող էին ազդել քաղաքացիների կամարտահայտման վրա, դիտորդական առաքելությունը չի արձանագրել: Քվեների հաշվարկման գործընթացը թափանցիկ է իրականացվել: Տեղի ունեցած քվեարկության բոլոր փուլերը մենք դրական ենք գնահատում: Միաժամանակ, դիտորդները նկատել են աննշան թերություններ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքում, որոնք ավելի շատ տեխնիկական բնույթ են կրել:

Ռուսաստանցի դիտորդների առաքելությունը մայիսի 3-ին ԼՂՀ-ում կայացած ընտրությունները ճանաչում է ամբողջությամբ լեգիտիմ, որոնք համապատասխանում են ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջազգային չափանիշների ոգուն ու տառին»,-ասել է Շեյնիսը:

Նրա խոսքով, ռուսական դիտորդական առաքելությունը դիմում է ՄԱԿ-ի անդամ երկրների խորհրդարաններին ու կառավարություններին՝ կոչ անելով ուշադրություն դարձնել ԼՂՀ ընտրությունների արդյունքների վրա եւ քայլեր ձեռնարկել դրանք ճանաչելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավոր. Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Ղարաբաղում ընտրությունների անցկացմանը
ԼՂՀ Պաշտպանության բանակը արեց հնարավորը, որպեսզի ապահովի բնակչության խաղաղ քվեարկությունը...
Արցախի ԿԸՀ-ն հաստատել է կուսակցությունների մանդատների թիվը
6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը տեղի կունենա մայիսի 21-ին...
Ալավերդյան. ԼՂՀ ընտրությունները կարող են օրինակ դառնալ եվրոպական երկրների համար
ԼՂՀ բնակիչը վստահ է, որ իր ձայնից է կախված երկրում ընտրությունների արդյունքը...
Ղարաբաղը ծաղկում է մարդու իրավունքների տեսակետից. Փորձագետ Քալիֆորնիայից
Մենք ուզում ենք ԼՂՀ ԿԸՀ-ին եւ երկրի ղեկավարությանը մի քանի առաջարկներ ներկայացնել, որոնք թույլ կտան բարելավել այդ պայմանները…
Գեղամ Բաղդասարյան. ԼՂՀ-ում այս ընտրությունները նախորդից մրցակցային էին
Իշխանություն ձեւավորելը բավականին տեւական գործընթաց է, եւ չի կարելի սահմանափակվել միայն ընտրարշավի մեկ ամսով…
Լեռնային Ղարաբաղն, իրականում, ժողովրդավարական երկիր է. փորձագետ ԱՄՆ-ից
Նրանք ընտրական գործընթացը բարելավելու ուղիներ են որոնում: Դա օգնում է ԼՂ բնակչությանը համոզել մյուսներին, որ իրենք իրականում անկախ պետություն են…
Ամենաշատ