News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեության ընթացքում հաճախ են պաշտոնյաների կողմից խոչընդոտների  հանդիպում, երբեմն նույնիսկ բռնության ենթարկվում։ Այս մասին այսօր` մայիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի»  իրավաբան Գևորգ Հայրապետյանը:

«Ամենազավեշտալին էլ այն է, որ որպես կանոն, այդ պաշտոնյաներն անպատիժ են մնում ու շարունակում նույն տեմպերով»,-ասաց նա:

Իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանն էլ նշեց, որ Հայաստանում լրատվամիջոցների մեծ մասն ազատ չէ, ինչի պատճառը, ըստ նրա, լրատվամիջոց ունենալու չափորոշիչների բացակայությունն է։

«Հաշվի առնելով Freedom House-ի «Մամուլի ազատություն 2015»  զեկույցը, որտեղ Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով 199 երկրներից 135-րդ տեղում է, դժվար է Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ շնորհավորել մեր լրագրողներին: Այստեղ լրատվական կայքերի, մամուլի, հեռուստատեսությունների մեծ մասն ազատ չէ, ընդամենը ինչ-որ մեկի պատվեր կատարողներն են: Ամեն ինչի պատճառն այն է, որ  յուրաքանչյուրն  իրավունք  ունի չնչին գումարով կայք բացելու և լրագրությամբ զբաղվելու»,- ասաց նա։

Ռուբիկ Մինասյանը համեմատելով Հայաստանի ու Իրանի տեղեկատվության ազատության վիճակը, նշեց, որ  Իրանում մամուլի ազատությունը շատ ավելի վատ վիճակում է, ինչպես ադրբեջանականը։ Նրա խոսքով` իրանցիները, չնայած բազում սահմանափակումների,  ընթերցող ազգ են և մինչև կեսօր բոլոր թերթերը մամուլի վաճառակետերում վաճառված են լինում. «Այս առումով Հայաստանն ու Իրանն ընդհանրապես անհամեմատելի են: Իրանում, եթե առավոտյան ավտոբուս նստես ու մարդկանց խոսակցությունը լսես, կհասկանաս, որ նրանք այդ օրվա մամուլից են խոսում, իսկ այստեղ համարյա չենք հանդիպում նմանատիպ երևույթների»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
CNN-ը պահանջում է Բայդենի զրույցի ձայնագրությունը
Հյորի փետրվարյան հաշվետվության հանրայնացումից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը...
Ամենաշատ