News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խորհրդարանական ընտրությունների բարեհաջող անցկացման մասին է վկայում այն հանգամանքը, որ առաջին հերթին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները նշել են, որ այս ընտրությունները Լեռային Ղարաբաղի պատմության մեջ ամենակազմակերպված էին։ Այս մասին մայիսի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։

Նրա կարծիքով՝ ԼՂՀ-ում ներքաղաքական պատկերը շատ չի փոխվի։  «Ըստ նախնական տվյալների՝ «Ազատ հայրենիք» կուսակցությունը ստացել է 15 տեղ, որից 11-ը համամասնական, իսկ 4-ը՝ մեծամասնական համակարգով։ Այս կուսակցությունը իշխող է, այն ղեկավարում է ԼՂՀ վարչապետը։ Երկրորդ տեղում է Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 7 մանդատով, որից 4-ը՝ համամասնական, իսկ 3-ը՝ մեծամասնական։ Իսկ «Արցախի դեմոկրատական կուսակցությունը», որը ղեկավարում է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, նույնպես ունի 7 մանդատ, որից 4-ը՝ համամասնական, իսկ 3-ը՝ մեծամասնական համակարգով»,- նշեց Մինասյանը։

Այսպես կոչված կառուցողական ընդդիմությունը՝ «Շարժում 88»-ը, նախնական տվյալներով ունի 2 մանդատ, որից մեկը Ասկերանի շրջանից Վիտալի Բալասանյանն է։

«Այս պահին դեռեւս պարզ չէ, թե Արցախի ներքաղաքական կյանքում նորահայտ «Ազգային վերածնունդ»-ը կհաղթահարի՞ 5 տոկոսի շեմը»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ տրամաբանական կլիներ պահպանել «Ազատ հայրենիք», «Արցախի դեմոկրատական կուսակցություն» եւ ՀՅԴ եռյակ կոալիցիան։

Նշենք, որ համաձայն ԼՂՀ ԿԸՀ հենց նոր հրապարակած տվյալների՝ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը 5.38 տոկոս ձայներով ընտրվել է Ղարաբաղի խորհրդարան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավոր. Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Ղարաբաղում ընտրությունների անցկացմանը
ԼՂՀ Պաշտպանության բանակը արեց հնարավորը, որպեսզի ապահովի բնակչության խաղաղ քվեարկությունը...
Արցախի ԿԸՀ-ն հաստատել է կուսակցությունների մանդատների թիվը
6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը տեղի կունենա մայիսի 21-ին...
Ալավերդյան. ԼՂՀ ընտրությունները կարող են օրինակ դառնալ եվրոպական երկրների համար
ԼՂՀ բնակիչը վստահ է, որ իր ձայնից է կախված երկրում ընտրությունների արդյունքը...
Ղարաբաղը ծաղկում է մարդու իրավունքների տեսակետից. Փորձագետ Քալիֆորնիայից
Մենք ուզում ենք ԼՂՀ ԿԸՀ-ին եւ երկրի ղեկավարությանը մի քանի առաջարկներ ներկայացնել, որոնք թույլ կտան բարելավել այդ պայմանները…
Գեղամ Բաղդասարյան. ԼՂՀ-ում այս ընտրությունները նախորդից մրցակցային էին
Իշխանություն ձեւավորելը բավականին տեւական գործընթաց է, եւ չի կարելի սահմանափակվել միայն ընտրարշավի մեկ ամսով…
Լեռնային Ղարաբաղն, իրականում, ժողովրդավարական երկիր է. փորձագետ ԱՄՆ-ից
Նրանք ընտրական գործընթացը բարելավելու ուղիներ են որոնում: Դա օգնում է ԼՂ բնակչությանը համոզել մյուսներին, որ իրենք իրականում անկախ պետություն են…
Ամենաշատ