News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


«Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Գեւորգ Սաֆարյանը եւ Գարեգին Չուգասզյանը նույնպես ազատ արձակվեցին «Նուբարաշեն« ՔԿՀ-ից: «Հիմնադիր խորհրդարանի» անդամներն իրենց ընկերներին դիմավորեցին «Սարդարապատ»  երգի կատրամամբ:

Լրագրողների հետ զրույցում Գարեգին Չուգասզյանը հայտարարեց, որ իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքը անհիմն էր եւ անհեթեթ, իրավաբանական եւ տրամաբանական  դատողություններից զուրկ:

«Այս կալանավորումը  ռեժիմի հերթական ջղաձգման արդյունք էր: Ես կարծում եմ, որ մեր կալանավորումը  ապրիլքսանչորսյան հավաքով պայմանավոված չէր: Մեր նկատմամբ ճնշումները նոր չեն, դրանք եղել են եւ շարունակում են մնալ»,-ասաց նա:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամենրը հայտարարեցին, որ շարունակելու են իրենց պայքարը եւ միասին խորհրդակցելուց հետո կորոշեն իրենց հետագա անելիքները:

Նշենք, որ քիչ առաջ ազատ են արձակվել նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Պավել Մանուկյանը եւ Վարուժան Ավետիսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը գործով վերահսկող դատախազից հանձնարարել է նախաքննական մարմնից պահանջել Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա ընկերների գործը: Չի բացառվում, որ այս գործով առաջիկայում բեկում լինի:

Ավելի ուշ Գլխավոր դատախազությունը տարածեց հաղորդագրություն, որտեղ նշված է, որ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ` ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության դատախազ, առաջին դասի խորհրդական Վ.Պողոսյանը նախաքննական մարմնից, ստուգման նպատակով, պահանջել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ տարածքում 2015 թվականի ապրիլի 24-ին կազմակերպվող համազգային հրապարակային միջոցառումների ընթացքում մի խումբ անձանց կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստություն իրականացնելու դեպքի առթիվ 2015 թվականի փետրվարի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ  հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Քրեական գործի նյութերի ստուգմամբ պարզվել է, որ  Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գեւորգ Սաֆարյանը, Գարեգին Չուգասզյանը ու Պավել Մանուկյանը, 2014 թվականի մայիսից, ձեռնարկելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստական գործողություններ, ծրագրել էին դրանք իրականացնել  2015 թվականի ապրիլի 24-ին, սակայն այդ գործողությունները կանխվել են իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից:

Ստուգման արդյունքում գործով  հսկողություն իրականացնող դատախազը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ, 142-րդ, 151-րդ հոդվածներով, որոշում է կայացրել գործով մեղադրյալներ Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի, Գեւորգ Սաֆարյանի, Գարեգին Չուգասզյանի ու Պավել Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու եւ որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին ընտրելու վերաբերյալ:

Որոշումը կայացվել է նկատի առնելով, որ արդեն անցել է Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակման օրը եւ վերոնշյալ անձինք չեն կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, նախաքննության ընթացքում արդեն կատարվել են անհետաձգելի անհրաժեշտ քննչական գործողությունները, ու վերջիններս, ազատության մեջ մնալով, չեն կարող խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը,  ուստի նախաքննության տվյալ փուլում վերացել է մեղադրյալներին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ «100-ամյակն առաց ռեժիմի» շարժումն ապրիլի 7-ին հայտարարել է, որ առավոտյան ժամը ժամը 6:35-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն են իրականացնում: Խուզարկություններ են անցկացվել նաեւ ՀԽ անդամների տներում, որից հետո բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանը (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր), Հովհաննես Ղազարյանը, Արամ Հակոբյանը, Գեւորգ Սաֆարյանը:

Իր հերթին ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ