News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական կողմը պարզապես հասկացել է, որ եթե փորձի լարվածություն ստեղծել այս օրերին, ապա ավելի լարված, ցավոտ իրավիճակ է ստանալու նաեւ Ադրբեջանի ղեկավարության համար հունիսին կայանալիք համաեվրոպական խաղերի ժամանակ: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքով, բանակցային գործընթացն այս պահին ֆորմալ բնույթ է կրում: «Բայց դա լծակ է ցույց տալու, որ ընթանում են բանակցություններ, եւ ռազմական գործողությունները չեն վերսկսվի:

Դրա հետ մեկտեղ բոլոր կողմերը կփորձեն օգտագործել այդ ժամանակը, ստատուս քվոն՝ ելնելով սեփական շահերից։ Ադրբեջանը փորձում է օգտագործել դա ռազմական հայտարարությունների եւ ռազմական գործողությունների վերականգման նպատակով։ Դա այն ժամանակ, երբ հայկական կողմը այլ դիրքորոշում ունի»,- ընդգծեց Մինասյանը։ Ըստ նրա՝ հատկապես Լեռնային Ղարաբաղը փորձում է օգտագործել այդ ժամանակը պետականության հաստատման համար։ Նա նպատակ ունի ստեղծել այնպիսի իրավիճակ, երբ միջազգային հանրություն ու Ադրբեջանը ստիպված են լինելու հաշտվել ձեւավորված քաղական իրողության հետ։ «Իսկ այդ իրողությունը նաեւ այն է, որ ի տարբերություն Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղում կան իշխանություններ, որոնք ընտրությունները բավական բարձր մակարդակով են կազմակերպում։ Եվ դա հայկական կողմի ամենալուրջ փաստարկներից մեկն է»,- եզրափակեց Սերգեյ Մինասյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրություններ են կայացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավոր. Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Ղարաբաղում ընտրությունների անցկացմանը
ԼՂՀ Պաշտպանության բանակը արեց հնարավորը, որպեսզի ապահովի բնակչության խաղաղ քվեարկությունը...
Արցախի ԿԸՀ-ն հաստատել է կուսակցությունների մանդատների թիվը
6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը տեղի կունենա մայիսի 21-ին...
Ալավերդյան. ԼՂՀ ընտրությունները կարող են օրինակ դառնալ եվրոպական երկրների համար
ԼՂՀ բնակիչը վստահ է, որ իր ձայնից է կախված երկրում ընտրությունների արդյունքը...
Ղարաբաղը ծաղկում է մարդու իրավունքների տեսակետից. Փորձագետ Քալիֆորնիայից
Մենք ուզում ենք ԼՂՀ ԿԸՀ-ին եւ երկրի ղեկավարությանը մի քանի առաջարկներ ներկայացնել, որոնք թույլ կտան բարելավել այդ պայմանները…
Գեղամ Բաղդասարյան. ԼՂՀ-ում այս ընտրությունները նախորդից մրցակցային էին
Իշխանություն ձեւավորելը բավականին տեւական գործընթաց է, եւ չի կարելի սահմանափակվել միայն ընտրարշավի մեկ ամսով…
Լեռնային Ղարաբաղն, իրականում, ժողովրդավարական երկիր է. փորձագետ ԱՄՆ-ից
Նրանք ընտրական գործընթացը բարելավելու ուղիներ են որոնում: Դա օգնում է ԼՂ բնակչությանը համոզել մյուսներին, որ իրենք իրականում անկախ պետություն են…
Ամենաշատ