News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գորիսում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով վնասվածքներ ստացած քաղաքացին հիվանդանոցում այլ կերպ է ներկայացրել տեղի ունեցածը: «Գորիսի» հիվանդանոցի փոխտնօրեն Լեւոն Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մայիսի 2-ին իրենց մոտ ընդունվել է 32-ամյա Հ. Զ.-ն՝ աչքի վնասվածքով, կոպի պատռվածքով: Վերջինս բժիշկներին հայտնել է, թե Գորիս-Երեւան ճանապարհին մեքենայի վրա աշխատելիս է եղել, քար է թռել, աչքի վնասվածք է ստացել: Երիտասարդին ամբուլատոր բուժօգնություն են ցուցաբերել եւ նա գնացել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզպետի որդու մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել Գորիսում: NЕWS.am-ի տեղեկություններով՝ մայիսի 2-ին,  երեկոյան, Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, մեքենա վարելիս զուգահեռ անցնող ավտոմեքենան երթեւեկությունը խախտել է,  վեճ է առաջացել, ապա պայմանավորվել են հանդիպել Սդղի գյոլ կոչվող հատվածում: Երեկոյան երկու եղբայրները, ովքեր Ավետիք Բուդաղյանի հետ բարեկամական կապեր ունեն եւ որոշակի խնդիրներ են ունեցել Սյունիքի մարզպետի հետ, գնացել են նշված տարածք: 2 եղբայրներին դիմավորել են 40-ից ավելի երիտասարդներ, վիճել են, հայհոյել եւ հավաքվածները ծեծի են ենթարկել: Նրանցից մեկի վիճակը ծանր է եղել, տեղափոխվել է Երեւան: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երիտասարդի աչքն է վնասված եւ առայժմ հայտնի չէ, թե վիրահատությունից հետո տեսողությունը կվերականգնվի, թե՝ ոչ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS,am-ին հայտնեցին, որ «Գորիսի» հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է  տեղափոխվել աջ աչքի վնասվածքով, կոպի պատռվածքով մի քաղաքացի: Պարզվել է, որ վնասվածքը ստացել է մայիսի 2-ին Սդղի գյոլ տարածքում վիճաբանության ժամանակ, կատարվում է հետաքննություն, հանգամանքները պարզվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ