News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գերմանացի մեքենավարները մայիսի 4-ին մեկշաբաթյա գործադուլ են սկսել աշխատավարձի շուրջ բանակցությունների պատճառով։ Սա 10 ամիս շարունակվող բանակցությունների ընթացքում արդեն 8-րդ գործադուլն է։

Արհմիությունները պահանջում են մեքենավարների աշխատավարձը բարձրացնել 5 տոկոսով եւ շաբաթական աշխատանքային նորմատիվը 39 ժամից կրճատել մինչեւ 37 ժամի։

Deutsche Bahn գերմանական երկաթուղային ընկերությունը արհմիության պահանջը չափազանցված է համարում, փոխանցում է Cazeta-ն՝ վկայակոչելով BBC-ին։

Deutsche Bahn-ում աշխատում է մոտ 300 հազար մարդ, որից 196 հազարը՝ Գերմանիայում։ Գերմանիայի ներսում ուղեւորների ամենօրյա հոսքը կազմում է 5.5 մլն մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ