News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Hewlett-Packard տեխնոլոգիական ընկերության նախկին գործադիր տնօրեն Կառլի Ֆիորինան պաշտոնապես հայտարարել է Հանրապետական կուսակցության անունից ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին։

«Կարծում եմ, որ ես ամենահարմար թեկնածուն եմ այդ պաշտոնի համար, քանի որ ես հասկանում եմ, թե ինչպես է աշխատում տնտեսությունը»,- հայտարարել է նա ABC News-ի եթերում։

60-ամյա Ֆիորինան 1999-2005թթ. եղել է HP-ի գործադիր տնօրենը։ Նրա ղեկավարության տարիներին HP-ն դարձավ աշխարհում համակարգիչներ արտադրող ամենախոշոր ընկերությունը։ Մինչ այդ նա աշխատում էր AT&T եւ Lucent ընկերությունում։

Մինչ օրս Ֆիորինայի քաղաքական կարիերան անհաջող էր դասավորվում։ Նա 2008թ. առաջադրվել էր Քալիֆորնիայի սենատորի պաշտոնում՝ նախընտրական քարոզարշավի վրա ծախսելով ավելի քան 6 մլն դոլար, սակայն անարդյունք։

ԱՄՆ նախագահական ընտրությունները կկայանան 2016թ. նոյեմբերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ