News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում ընթացիկ տարվա հունիսին կկայանա Ցեղասպանագետների միջազգային ընկերության 12-րդ կոնֆերանսը։ Այս մասին մայիսի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի ղեկավար  Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ 2 տարին մեկ այդ ընկերությունը կոնֆերանսներ է անցկացնում աշխարհի տարբեր մասերում։ Առաջիկա կոնֆերանսին գրանցվել է  մոտ 400 մասնակից։

Սարգսյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելն ու դրան նվիրված միջոցառումները ապրիլի 24-ով չեն ավարտվել։  «Այդ միջոցառումները կշարունակվեն մինչեւ եկող տարի ապրիլի 24-ը։ Մեր վեբ կայքը (http://armeniangenocide100.org/)  կշարունակի աշխատել նույն ինտենսիվությամբ՝ նյութեր տեղադրելով աշխարհի տարբեր վայրերում կազմակերպված միջոցառումների մասին»,- նշեց Սարգսյանը։

Նա հավելեց, որ վաղը ՀՀ նախագահի ղեկավարած պատվիրակությունը կմեկնի ԱՄՆ, որտեղ Վաշինգթոնի Մայր աթոռի վանքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի մասնակցությամբ էկումենիկ պատարագ կմատուցվի։ «Կցանկանայի առանձնացնել միջազգային երաժշտական MIDEM փառատոնը, որը հունիսին կկայանա ֆրանսիական Կաննում, որտեղ Հայաստանը ներկայացված կլինի պատվո հյուրի կարգավիճակով։ Փառատոնին հարգանքի տուրք կմատուցվի Կոմիտասին եւ Ցեղասպանություն վերապրած մեծ մտավորականի ժառանգությանը»,- նշեց նա։

Պետհանձնաժողովի ղեկավարը հիշեցրեց, որ օգոստոսին կկայանան համահայկական խաղերը։ «Սեպտեմբերին անկախության տարեդարձի միջոցառումները նույնպես հարուստ կլինեն։ Բացի այդ կկայանա Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը, որի ընթացքում կկայացվեն մի շարք կարեւոր որոշումներ»,- եզրափակեց Վիգեն Սարգսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Ամենաշատ