News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մայիսի 1-4-ը Ցեղասպանության 100-րդ տարելիցի  Կանադայի տարածաշրջանային վարչության հրավերով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը աշխատանքային այցով մեկնել է Կանադա՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումների մասնակցելու, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով:

Մայիսի 2-ին նախարարը հանդիպել է Մոնրեալի քաղաքապետ Դենիս Կոդերի հետ: Հրանուշ Հակոբյանը՝ ի դեմս Դենիս Կոդերի շնորհակալություն է  հայտնել Կանադայի իշխանություններին երկրում հաստատված հայերի հանդեպ ցուցաբերած բարյացկամության եւ Կանադայի հանրային կյանքին ինտեգրվելու հնարավորությունների ընձեռնման համար:  Իր հերթին Դենիս Կոդերը գոհունակություն է հայտնել կանադահայերի գործունեության վերաբերյալ, ովքեր դարձել են օրինակելի քաղաքացիներ եւ նպաստել երկրի զարգացմանն ու կանադա-հայկական հարաբերությունների ամրապնդմանը:

Նախարարն  այցելել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Կանադայի թեմի առաջնորդարան, հանդիպել թեմի առաջնորդ Մեղրիկ  եպիսկոպոս Բարիկյանին, այնուհետեւ հանդիպում է ունեցել առաջնորդարանին կից Սուրբ Հակոբ շաբաթօրյա դպրոցի սաների եւ ուսուցիչների հետ:

ՀԲԸՄ Ալեք Մանուկյան ամենօրյա վարժարանում ՀՀ սփյուռքի նախարարը մասնակցել է  կրթօջախի 45-ամյակին նվիրված տոնակատարությանը: Հրանուշ Հակոբյանը կարեւորել է կրթօջախի դերը մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում, որը մինչ այժմ ավելի քան 1500 շրջանավարտ է տվել, այն հիմնադրվել է 1970թ. ազգային մեծ բարերար Ալեք Մանուկյանի եւ Արշավիր Գյոնջյանի ջանքերով, այսօր այն ունի 350 աշակերտ եւ 48 ուսուցիչ:

Մայիսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարը Մոնրեալի քաղաքապետ Դենիս Կոդերի եւ Կանադայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Եգանյանի հետ մասնակցել է դեպի Place Des Arts հրապարակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կանադահայության կազմակերպած քայլարշավին, որին մասնակցել են շուրջ 10 հազար մարդ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ