News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները այս երկրում ժողովրդավարական գործընթացների ապացույց է։ Այս մասին մայիսի 4-ին Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի Բրանդենբուրգ դաշնային հողի խորհրդարանի պատգամավոր Անդրեաս Կալբիցը։

Նրա խոսքով՝ իրենց դիտորդները այցելել են ոչ միայն այն երեք ընտրատեղամասերը, որոնք խորհուրդ են տվել իշխանությունները, այլ նաեւ նրանք, որոնք իրենք են ցանկացել։ «Մեր տեսածի արդյունքներով կարող եմ ասել, որ ԼՂՀ-ում ընտրությունները անցել են միջազգային նորմերին  եւ օրենքի տառին համապատասխան»,- նշել է Կալբիցը։

Ինչ վերաբերում է նրան, որ ԼՂՀ այցելելուց հետո իրենք կարող են հայտնվել Ադրբեջանի «սեւ ցուցակում», դիտորդը հայտարարեց, որ առաջին անգամ է գտնվում Ղարաբաղում եւ տպավորված է երկրով եւ այն  հանգամանքով, որ քաղաքացիները հետաքրքրված են քաղաքական գործընթացներով։ «ԼՂՀ ժողովրդավարական գործընթացներին աջակցելու ճանապարհին մեզ չեն հետաքրքրում Ադրբեջանի «սեւ ցուցակները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավոր. Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Ղարաբաղում ընտրությունների անցկացմանը
ԼՂՀ Պաշտպանության բանակը արեց հնարավորը, որպեսզի ապահովի բնակչության խաղաղ քվեարկությունը...
Արցախի ԿԸՀ-ն հաստատել է կուսակցությունների մանդատների թիվը
6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը տեղի կունենա մայիսի 21-ին...
Ալավերդյան. ԼՂՀ ընտրությունները կարող են օրինակ դառնալ եվրոպական երկրների համար
ԼՂՀ բնակիչը վստահ է, որ իր ձայնից է կախված երկրում ընտրությունների արդյունքը...
Ղարաբաղը ծաղկում է մարդու իրավունքների տեսակետից. Փորձագետ Քալիֆորնիայից
Մենք ուզում ենք ԼՂՀ ԿԸՀ-ին եւ երկրի ղեկավարությանը մի քանի առաջարկներ ներկայացնել, որոնք թույլ կտան բարելավել այդ պայմանները…
Գեղամ Բաղդասարյան. ԼՂՀ-ում այս ընտրությունները նախորդից մրցակցային էին
Իշխանություն ձեւավորելը բավականին տեւական գործընթաց է, եւ չի կարելի սահմանափակվել միայն ընտրարշավի մեկ ամսով…
Լեռնային Ղարաբաղն, իրականում, ժողովրդավարական երկիր է. փորձագետ ԱՄՆ-ից
Նրանք ընտրական գործընթացը բարելավելու ուղիներ են որոնում: Դա օգնում է ԼՂ բնակչությանը համոզել մյուսներին, որ իրենք իրականում անկախ պետություն են…
Ամենաշատ