News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Սյունիքի մարզի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հերքում է իր որդու՝ Տիգրանի մասնակցությամբ Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին լուրերը։ Նրա խոսքով՝ ոչ մի նման բան չի եղել եւ չի էլ կարող լինել, իսկ Տիգրանը «Գորիսի ծայրամասում անելիք չունի. նա հիմա Երեւանում է»։

Խորհրդարանում նրան հանդիպած լրագրողների հարցին, թե ինչու է Տիգրան Խաչատրյանի անունը միշտ հայտնվում այս կամ այն միջադեպերում, մարզպետը պատասխանեց. «Չգիտեմ, դուք ավելի լավ կիմանաք։ Իմ դեմ պատվեր է»։

Հիշեցնենք, որ NEWS.am-ի տեղեկություններով՝ Գորիսի ծայրամասում ծեծկռտուքը տեղի է ունեցել մայիսի 2-ին։ Խաչատրյանը վեճի էր բռնվել հանդիպակաց գիծը չզիջելու պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ