News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մայիսի 5-ին Վենետիկում կկայանա Բիենալեի բացման արարողությունը։ Այս անգամ հայկական տաղավարը կկոչվի «Հայություն»։ Այս մասին մայիսի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Նրա խոսքով՝ տաղավարում ներկայացված են լինելու աշխարհի տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի 18 արվեստագետներ։ «Տաղավարը բացվելու է Սուրբ Ղազար եկեղեցու տարածքում»,- նշեց Պողոսյանը՝ առանձնացնելով նաեւ Կոմիպաստի տուն-թանգարանի բացման կարեւորությունը։

«Ծրագրի կարեւոր մաս էր աշխարհին հայկական քաղաքակրթությունը ներկայացնելը, իսկ մարտին Հռոմի «Վիտորիանո» թանգարանում ցուցահանդես է տեղ ունեցել։ Դրանից հետո Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել 1916թ. հավաքած եւ մինչ օրս չուսումնասիրված շատ հետաքրքիր հավաքածուի ցուցադրություն»,- հավելեց Հասմիկ Պողոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ