News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ իր ղեկավարած «Մեր տուն Իսրայել» կուսակցությունը չի միանա Բենիամին Նեթանյահուի նոր կառավարությանը, եւ նա ինքը հեռանում է նախարարի պաշտոնից։

Ծնունդով մոլդովացի նախարարը ստանձնել էր Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարությունը Նեթանյահուի կառավարման 2 կաբինետներում եւ տեղական մամուլի համաձայն՝ ուներ բոլոր շանսերը կոալիցիոն բանակցությունների արդյունքում երրորդ անգամ ստանար այդ պորտֆելը։

«Ցավոք, այն, ինչ մենք տեսնում ենք կոալիցիոն համաձայնության մեջ, մեզ դրդում է եզրակացնել, որ խոսքը ոչ թե ապագա ազգային  կառավարության, այլ օպորտունիզմի գիրկը գլորված կառավարության մասին է»,- մեջբերում է Լիբերմանի խոսքը MIGNews-ը։

Ընդդիմության շարքերն անցնելու իր որոշումը նա բացատրել է նրանով, որ «սկզբունքները վեր է դասել նախարարի պաշտոնից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ