News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում 80 տոկոս գյուղական համայնքներում կապիտալ ծախսերը չեն գերազանցում 5 տոկոսը։ Մնացածը գնում է աշխատակազմը պահելուն։ Այս մասին  մայիսի 4-ին ՀՀ խորհրդարանում հայտարարել է «Հայաստանի համայնքների ֆինանսիստների միություն» ՀԿ-ի նախագահ Վահագն Մովսիսյանը։

Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ գյուղի գրեթե ողջ աղքատիկ բյուջեն գնում է ավագանու աշխատավարձերին, հաշվապահին եւ աշխատակազմի քարտուղարին։ Այլ խոսքով ասած՝ գյուղի վարչակազմը վերածվում է  տեղեկանք տվող գրասենյակի։ «Դպրոցներ եւ ճանապարհներ վերանորոգելու մասին խոսք անգամ չկա։ Պատճառը շատ պարզ է՝ համայնքները շատ փոքր են։ Ասենք, 100 հոգուց բաղկացած գյուղը կարող է չունենալ սեփական վարչակազմը»,- ասաց Մովսիսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ