News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանում մայիսի 16-ին՝ Թանգարանների օրը, կկայանա Հայաստանին վերաբերող քարտեզների հատուկ հավաքածուի ցուցադրություն։ Այս մասին մայիսի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ մշակույթի  նախարար Հասմիկ Պողոսյանը։

Նրա խոսքով՝ հավաքածուն կցուցադրվի ոչ միայն Հայաստանում։ «Արտասահմանում Հայաստանի դեսպանատները քարտեզների հավաքածուն կներկայացնեն տարբեր պլատֆորմներով։ Հավաքածուն կազմել է գիտնական Ռուբեն Ղալիչյանը։ Այն համալրվել է նաեւ Հայոց ցեղասպանության եւ դրան հաջորդած ժամանակահատվածի քարտեզներով»,- նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ հավաքածուի շնորհիվ Հայաստանը կներկայացվի հնագույն ժամանակաշրջանից մինչեւ մեր օրերը։ «Ես կարծում եմ, որ դա նույնպես շատ կարեւոր քաղաքական հայտարարություն է»,- ընդգծեց նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ