News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը պայմանավորվել են համագործակցել ռազմական ոլորտում։

Ինչպես հաղորդում է APA-ն, վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ն, Պնախարար Զաքիր Հասանովի՝ Թուրքիայի եւ Վրաստանի գլխավոր շտաբերի պետերի հետ հանդիպմանը որոշում է կայացվել Համակարգող խորհուրդ ստեղծել՝ երեք երկրերի միջեւ համագործակցությունը կարգավորելու համար։

Կառույցի նպատակն է կազմակերպել համատեղ զորավարժանքներ, կուրսեր եւ թրեյնինգներ, նաեւ համակարգել գործողությունները կրթության եւ բժշկության ոլորտներում, փորձի փոխանակման եւ այլ հարցերում։

Հանդիպման արդյունքում հուշագիր է ստորագրվել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ