News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մոսկվայի ժամանակով 15:24-ի դրությամբ, Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինն աճել է 0.50%-ով՝ հասնելով 66.80 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Ընդ որում, նախկինում այն բարձրացել էր մինչեւ 67.08 դոլարի՝ թարմացնելով այս տարվա առավելագույն՝ մեկ բարելը 67 դոլար գինը:

WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինն ավելացել է 0.68%-ով՝ կազմելով մեկ բարելը 59.56 դոլար:

Ավելի վաղ HSBC բանկը հրապարակել էր նավթի խոշորագույն ներկրող Չինաստանի արդյունաբերությունում գործարար ակտիվության ինդեքսի (PMI) տվյալները: Ապրիլյան ցուցանիշը մարտյան 49.2 կետից հասել է 48.9 կետի: 50 կետից ավելի կազմող ցուցանիշը մատնանշում է տնտեսական ակտիվության աճը, իսկ ցածրը՝ դրա անկումը:

ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով Reuters-ին, գրում է, որ ներդրողները շուկայում նավթի ավելցուկի առաջիկա կրճատում են կանխատեսում: Commerzbank-ի վերլուծաբան Յուջին Վեյնբերգի խոսքով, ընթացիկ տարվա երկրորդ կեսին շուկայում նավթի համաշխարհային գների կտրուկ աճ է ակնկալվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ