Մայիսին «Քեզ հետ, Հայաստան» ծրագրի շրջանակներում Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում եւ Նյու Յորքի Կարնեգի հոլում համերգներ կկայանան։ Այս մասին մայիսի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
Նախարարի կարծիքով Երուսաղեմում մեկնարկած «Քեզ հետ, Հայաստա՛ն» ծրագիրը Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին տարբեր երկրներին հաղորդակից դարձնելու առումով շատ կարեւոր է։
Նախարարը ուշադրություն է հրավիրել Կարնեգի հոլում կայանալիք համերգի վրա, քանի որ այնտեղ առաջին անգամ կհնչի լեհ հայտնի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված նոր ստեղծագործությունը։