News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է «Գիշերային գայլեր» մոտոակումբից ռուսաստանցի բայքեր Յուրի Վասիլեւին:

Ակումբի մամուլի ծառայության ղեկավար Անատոլի Վիլկովիսկիի խոսքով, պատճառը «նրա այցի նպատակի եւ վիզայի համար դիմումում նշված նպատակի անհամապատասխանությունն է»: Ներկայում Վասիլեւը սպասում է արտաքսման մասին դատարանի որոշմանն է սպասում: Դրանից հետո կորոշվի, թե ում հաշվին ռուսաստանցին կվերադառնա հայրենիք եւ ինչպիսին կլինեն իրավաբանական հետեւանքները:

Վիլկովիսկին նաեւ հաղորդել է, որ Վասիլեւին ձերբակալել են կիրակի՝ մայիսի 3-ին, Ֆինլանդիայից Տրավեմյունդե նավահանգիստ ժամանելուց հետո:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ապրիլի 25-ին մեկնարկել է «Գիշերային գայլեր»-ի մոտոարշավը՝ նվիրված Մեծ Հայրենականում Հաղթանակի 70-ամյակին: Երթուղին պետք է ավարտվի մայիսի 9-ին, Բեռլինում: Նախապես լեհական եւ լիտվական սահմանապահներն արգելել էին ռուսաստանցի բայքերների մուտքն իրենց երկրներ, սակայն նրանց մի մասը, այնուամենայնիվ, կարողացել է մուտք գործել ԵՄ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ