News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA) եւ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) հայտարարել են ինքնաթիռների օդաչուների կրթության նոր պահանջների մասին, որոնք ուղղված են չվերթների ժամանակ միջադեպերի կանխարգելմանը:

«Օդանավի՝ տարածական բարդ իրադրությունում հայտնվելու կանխարգելմանը նախապատրաստվելու եւ դրանից դուրս գալու» (UPRT) պահանջների նպատակն է չվերթի ժամանակ անկանխատեսելի իրավիճակների հավանականությանն օդաչուների ավելի լավ նախապատրասմանը, որոնք կարող են հանգեցնել օդանավի կառավարման կորստին: Այս մասին ասված է EASA-ի մամուլի հաղորդագրությունում: Եվրոպական բոլոր ավիաընկերությունները պետք է մինչեւ 2016 թվականի մայիսը կատարեն EASA-ի եւ IATA-ի պահանջները:

«Անցնող տարիներին արձանագրված միջադեպերի թիվը ցույց է տալիս, որ տարածական բարդ իրավիճակում օդանավերի հայտնվելն ու կառավարումը կորցնելը շարունակում են ավիացիոն անվտանգության հիմնական խնդիրները մնալ, եւ դրանց պետք է բարձրագույն առաջնահերթություն տրվի»,- մամուլի հաղորդագրությունը մեջբերում է EASA-ի գործադիր տնօրեն Պատրիկ Կիի խոսքերը:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ներկայում IATA-ն մանրամասն նյութեր է մշակում, որոնք կնպաստեն ասոցիացիայի եվրոպական անդամների կողմից UPRT-ի իրականացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ