News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի կառավարությունը՝ վարչապետ Թոնի Էբոթի գլխավորությամբ 10 հազար ավստրալական դոլար կնվիրաբերի (շուրջ 7 հազար եվրո) լեռնային պարկամկների ուսումնասիրության համար՝ ի պատիվ բրիտանական արքայազն Ուիլյամի եւ դքսուհի Քեյթ Միդլթոնի դստեր ծննդյան:

Բացի այդ, ըստ The Sydney Morning Herald-ի, արքայադուստրն Ավստրալիայից որպես նվեր ծածկոց կստանա՝ ձեռքով ասեղնագործված ավստրալական ակացիայով՝ բրիտանական նախկին գաղութի խորհրդանիշով:

Ըստ Lenta-ի, լեռնային պարկամկները բնակվում են ավստրալական Վիկտորիա եւ Նոր Հարավային Ուելս նահանգներում: Վայրի բնության մեջ նրանց թիվը շուրջ 2 հազար է: Մարդու ափի չափով այդ կենդանիները շուրջ 45 դրամ են կշռում եւ ամենից հազվագյուտ պարկավոր կաթնասուններն են:

Քեմբրիջյան արքայադուստրը ծնվել է մայիսի 2-ին, Լոնդոնի Սուրբ Մարիամ հիվանդանոցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ