News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քենիայում նույնասեռականների համար տեղ չկա: Նայրոբիում անցկացված եկեղեցական արարողության ժամանակ ելույթում նման հայտարարություն է արել Քենիայի փոխնախագահ Ուիլյամ Ռուտոն:

«Մեր հասարակությունը չի ընդունի նույնասեռականներին: Նրանք սպառնում են մեր կրոնական եւ մշակութային համոզմունքներին»,- նշել է Ռուտոն: AFP-ի փոխանցմամբ, նա նաեւ ընդգծել է, որ իշխանությունները կրոնական առաջնորդների հետ պաշտպանելու են իրենց ավանդական արժեքները:

Ըստ Lenta-ի, Ռուտոյին մեղադրում են 2007 թվականի նախագահական ընտրություններից հետո Քենիայում ծագած զանգվածային անկարգությունների ժամանակ մարդկության դեմ իրականացված հանցագործությունների մեջ:

Ընդդիմությունը պնդում էր, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, եւ պահանջում էր նոր քվեարկություն անցկացնել: Դրանից հետո երկրում բողոքի ակցիաներ անցկացվեցին: Դրանք ցրելու ընթացքում շուրջ հազար մարդ զոհվեց: Գործը քննում է Հաագայի դատարանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ