News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այս տարի բուհերի դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է  500-ով եւ կազմում է 11 803 դիմորդ: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը:

«Ավելի շատ աղջիկներ են դիմել, քան տղաներ: Ամենաշատը դիմել են հայոց լեզու եւ գրականություն առարկայից քննություն տալու համար՝ 6936 դիմում, այնուհետեւ մաթեմատիկա՝ 5451 դիմորդ, անգլերեն լեզու՝ 5500 դիմորդ եւ ֆիզիկա՝ 1864 դիմորդ»,-ասաց նա:

Գագիկ Մելիքյանը նշեց, որ դիմորդների թվի նվազումը նորմայի սահմաններում է:

«Դիմորդների թվի նվազումը պայմանավորված է նրանով, որ շրջանավարտները Հայաստանում գործող արտասահմանյան  բուհեր են դիմում՝ Ամերիկյան, Ֆրանսիական, Սլավոնական, շուտով նաեւ՝ Լոմոնոսովի համալսարաններ»,-ասաց Գագիկ Մելիքյանը:

ԳԹԿ տնօրենը նշեց, որ այս տարի անցողիկ միավորը 7.5-ն է, սակայն կախված է քննությունների արդյունքներիվ, կարող է բարձրանալ կամ իջնել:

Քննություների նախապատրաստական փուլն ավարտված է, ԳԹԿ-ն պատրաստ է  հունիսի 1-ից անցնելու քննական փուլին:

«ԳԹԿ- կողմից հաստատված են քննությունների օրերը, քննություններն անցկացվելու են  34 քննական կենտրոններում, որոնցից 10-ը գտնվում են Երեւանում, իսկ 24-ը՝ մարզերում: Քննություները կսկսվեն հունիսի 2-ին եւ կավարտվեն հունիսի 23-ին: Քննությունները տեղի կունենան երեքշաբթի եւ ուրբաթ օրերին »,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ