NASA-ում հաղորդել են ժամանակի մեքենա մշակելու մասին: Գիտնականները ներկայում աշխատում են մեքենայի շարժիչի ուղղությամբ:
Գործակալության տվյալներով, ժամանակի մեքենայի շարժիչը պետք է կարողանա խաբել լույսի մասնիկներին: Սարքը ներկառուցվելու է տիեզերանավի վրա, եւ մարդիկ կկարողանան ժամանակի մեջ կարճաժամկետ թռիչքներ կատարել:
Նախագիծը ներկայացվել է երեք տարի առաջ, սակայն մասնագետները միայն հիմա են հայտարարել առաջիկա տարիներին ժամանակի մեքենա ստեղծելու մտադրության մասին: Փորձագետները վստահ են, որ սարքը կօգնի նաեւ 2-3 շաբաթվա ընթացքում հետազոտել տիեզերական տարածությունը:
Գիտնականներն արդեն որոշ փորձեր են կատարել անօդ տարածությունում եւ կարծում են, որ ժամանակի մեջ թռիչքները միանգամայն հնարավոր են: