News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

2-ամյա Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող «Արաբկիր» բժշկակական կենտրոնի մանկաբույժներ Լիլիթ Վարդանյանի եւ Զարինե Այվազյանի պաշտպաններն այսօր` մայիսի 4-ին, ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանի նկատմամբ, որը մերժվեց: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ամբաստանյալներից մեկի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը, որի կարծիքով` դատաքննության ընթացքում դատավորը կանխակալ վերաբերմունք է ցուցաբերել:

«Դատաքննության ամբողջ ընթացքում դատավորը կողմնակալ եւ կանխակալ մոտեցում է ցուցաբերել թե վկաներին, փորձագետներին եւ բժիշկներին ուղղված հարցադրումներում, թե մեր միջնորդությունները մերժելու առումով: Սկզբում նկատողություն էինք անում, մի-երկու անգամ ընդունեց, բայց հետո իմունիտետ ձեռք բերեց ու նորից իր կողմնակալ հարցադրումներն էր անում»,- ասաց պաշտպանը:

Գիվի Հովհաննիսյանը համոզված է, որ դատավոր Լեւոն Ավետիսյանը մեղադրական դատավճիռ է կայացնելու:

«Այսօր պետք է ճառ ասեի, բայց մի-երկու բառով ասել եմ, որ իմ պաշտպանյալը անմեղ է: Ես համոզված եմ, որ մեղադրական դատավճիռը դատավորի սեղանին արդեն դրած է, նման պայմաններում այլ վճիռ սպաելն անիմաստ է: Ինչու՞ անիմաստ ժամանակ ծախսենք, ամբողջը վերլուծենք, փորձենք ապացուցել կամ համոզել, որ անմեղ է»,- ասաց Գիվի Հովհաննիսյանը:

NEWS.am-հետ զրույցում Գեորգի Միսակյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը նշեց, որ դատավորի նկատմամբ պաշտպանական կողմի ինքնաբացարկի միջնորդությունն անհիմն ու անհեթեթ է:

Հաջորդ դատական նիստին` մայիսի 11-ին, պաշտպանական ճառով հանդես կգա ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, որը դատարանից խնդրեց ներկայացնել իր բոլոր միջնորդությունների մասին որոշումները, որպեսզի կարողանա ճառը պատրաստել:

Հիշեցնենք, որ 2 տարեկան Լիան «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել դեկտեմբերի 31-ին: Սկզբում, դեղամիջոցներ ընդունելուց հետո, փոքրիկն իրեն ավելի լավ էր զգացել, բայց մեկ օր անց նրա վիճակը վատացել է, եւ աղջնակը մահացել է: «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներ՝ 28-ամյա Լիլիթ Վարդանյանին եւ Զարինե Այվազյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ 2-6 տարի ժամկետով, իսկ որոշ պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ