News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում ինժեներական նոր ընկերություն է բացվել՝ YEA Manufacturing: Բացման արարողությունը կայացավ մայիսի 4-ին, «Ձեռնարկությունների ինկոբատոր հիմնադրամ»-ում (EIF): Արտադրական գծով ընկերության տնօրեն Արսեն Առուստամյանը NEWS.am-ի թղթակցին ասաց, որ YEA-ը պատրաստվում է նախագծել եւ արտադրել էլեկտրոնային սարքավորումներ, ինչպես նաեւ Հայաստանում գործող նախագծողներին օգնել իրականացնել իրենց գաղափարներն արտադրությունում եւ այլ նպատակներով:

Երիտասարդ ընկերությունն արդեն համագործակցում է ավելի քան 15 հայկական ինժեներական ձեռնարկությունների հետ: «Մեր հիմնական նպատակն է՝ համագործակցել հայկական ինժեներական ընկերությունների հետ: Չնայած եթե առաջարկներ լինեն նաեւ արտերկրից, միայն ուրախ կլինենք»,- հավելեց Առուստամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ