News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայ բանջարաբույծները կարող են հետաքրքրվել բույսերի աճը խթանող բելառուսական նոր միջոցներով: Երեւանի Առեւտրա-արդյունաբերական պալատում հայ եւ բելառուս ձեռներեցների հանդիպման ժամանակ NEWS.am-ի թղթակցին ասաց Մինսկի «Խմորիչի կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Իգոր Զաբաշտանսկին:

Նրա խոսքով, խմորիչի հիմքով այդ միջոցը քիմիական հավելումներ չի պարունակում: «Բելառուսում այն արդեն լայնորեն հայտնի է, ընդ որում, այնքան հասանելի է, որ այն կարողանում են գնել նույնիսկ թոշակառու ֆերմերները»,- նշեց նա: Մեկ հեկտարի համար ընդհանուր ծախսը կազմում է ընդամենը շուրջ 20 դոլար:

Բույսերի աճը խթանող միջոցը փորձարկվել է ավելի քան 30 գյուղատնտեսական կուլտուրաների վրա: Այն արտահանվում է Ռուսաստան, իսկ առաջիկայում ընկերությունը պատրաստվում է նաեւ դուրս գալ Եվրամիության շուկա:

«Շուկայում այդպիսի միջոց չկա: Այդ պատճառով հույս ունենք մեր դիրքերն ամրապնդել նաեւ եվրոպական շուկայում»,- ամփոփեց գործարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ