News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բելառուսական շինարարական ընկերություններին, անկասկած, կհետաքրքի Հայաստանից երեսպատման քարերի ներկրումը: Այս մասին Երեւանի Առեւտրա-արդյունաբերական պալատում հայ եւ բելառուս գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխորենկոն:

«Հայաստանը բաց երկնքի տակ ուրույն հարթակ է, որտեղ ամենատարբեր տեսակի բազմաթիվ քարեր կան: Իսկ մեր շինարարները երեսպատման քարեր են ներկրում Իսպանիայից կամ Իտալիայից, նաեւ Չինաստանից: Բայց կա Հայաստանը, եւ հիմա այն Եվրասիական տնտեսական միությունում է: Ապրանքների տեղափոխումը մեր երկրների միջեւհիմա ավելի դյուրին է: Բելառուսը հայկական քար դեռեւս չի ներկրել: Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է, որ մեր շինարարները ճանաչեն ու գնահատեն այն»,- հայտարարեց դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ