2015 թվականի մայիսին մեր երկրին հինգ մագնիսական փոթորիկ է սպասվում: Գիտնականների կանխատեսմամբ, դրանք ակնկալվում են մայիսի 12-ին, 13-ին, 14-ին, 15-ին եւ 18-ին:
Նշված օրերին եղանակի փոփոխություններից կախված մարդիկ պետք է ուշադիր լինեն իրենց ինքնազգացողության եւ առողջության նկատմամբ, հատկապես, մայիսի 12-ին եւ 13-ին:
Մագնիսական փոթորկի ազդեցությանն ամենաշատը կենթարկվեն հիպերտոնիայով տառապողները, ինչպես նաեւ նրանք, ովքեր սրտի եւ ուղեղի կաթված են տարել:
Անհանգստության հիմնական նախանշաններն են հոգնածությունը, գրգռվածությունը, գլխացավերը: Այդ օրերին հարկավոր է չծանրաբեռնել օրգանիզմը, հետաձգել կարեւոր հանդիպումներն ու աղմկոտ միջոցառումները: