News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գերմանիայում դատարանը որոշել է ազատ արձակել «Գիշերային գայլեր» մոտոակումբի բայքերին: Նրան Ֆինլանդիայի տարածքով Ռուսաստան կարտաքսեն: Այս մասին հաղորդել է ակումբի մամուլի ծառայության ղեկավար Անատոլի Վիլկովիսկին:

Նա վկայակոչել է բայքերի խոսքերը. «Ես ազատ եմ, արտաքսման բանտից հաջողվեց խուսափել: Հիմա սպասելում եմ ֆիններին եւ Ֆինլանդիայով ուղեկցողներին»:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Վիլկովիսկին նաեւ հաղորդել է, որ Գերմանիայի ոստիկանությունն ունի Մոսկվա-Բեռլին մոտոարշավի բոլոր մասնակիցների լուսանկարները:

Բայքեր Յուրի Վասիլեւին Գերմանիայում ձերբակալել էին կիրակի՝ մայիսի 3-ին, Ֆինլանդիայից Տրավեմյունդե նավահանգիստ ժամանելուց հետո: Վիլկովիսկիի խոսքով, պատճառը «նրա այցի նպատակի եւ վիզայի համար դիմումում նշված նպատակի անհամապատասխանությունն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ