News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Սա Ռուսաստանին ամեն ինչ տալու քաղաքականության շարունակությունն է: Ռուսները փորձում են ամեն ինչ անել, որ օտարները Հայաստան մուտք գործեն միայն իրենց թույլտվությամբ կամ չգործեն: Այսինքն շուկան ամբողջությամբ տրված է ռուսներին»,- մեզ հետ զրույցում երեկ ասաց քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Etihad ավիաընկերության հայաստանյան ծառայության դադարեցմանը:

Նշենք, որ ԱՄԷ ազգային ավիափոխադրող Etihad ավիաընկերությունը հայտարարել է չվացուցակի վերանայման պատճառով Հայաստանում իր ծառայությունը դադարեցնելու մասին:

Շահեն Պետրոսյանը մեզ հետ զրույցում չբացառեց նաեւ զուտ բիզնես նպատակներից, բիզնեսի եկամտաբերությունից դրդված չվերթների դադարեցումը, սակայն, նրա խոսքով, առավել հիմնավոր կասկածներ ունի, որ ռուսական ավիաընկերությունների մատն է խառը այս գործընթացին: «Սա ավելի շուտ ԵՏՄ անդամակցման հետեւանքն է: Բոլորն արհամարհում են Հայաստանին, դա է խնդիրը»,-նկատեց Պետրոսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ