News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ անգամ տարածքային կառույցների համակարգողների կուսակցությունից դուրս գալուց հետո, այդ կառույցների ԲՀԿ-ական անդամները շարունակում են հավատարիմ մնալ ԲՀԿ-ին: Օրինակ՝ թիվ 33 ընտրատարածքը ընդգրկող տարածքից ԲՀԿ-ից դուրս գալու մասին դիմում է գրել միայն 4 ԲՀԿ-ական: Իսկ Նաիրա Զոհրաբյանի Գյումրի այցելության ժամանակ կուսակցությանը անդամագրվելու համար միայն Ախուրյանի տարածաշրջանի 23 դիմում է եղել: Գրեթե նույնանման իրավիճակ է մնացած բոլոր ընտրատարածքներում:

Որն է նման ֆենոմենի պատճառը: Թվում էր, թե ԲՀԿ-ի հիմքը կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն է, եւ մարդիկ ԲՀԿ-ին անդամագրվում էին հանուն Ծառուկյանի, հանուն նրա ունեցվածքի եւ այն հավատի, որ բարեգործ Գագիկ Ծառուկյանի գործունեությունից իրենք էլ ինչ-որ օգուտ կստանան: Շատերը պնդում էին, որ ԲՀԿ-ականների համախմբում է հավատն առ այն, որ Գագիկ Ծառուկյանը, լինելով ուժեղ անհատականություն, կարող է առաջնորդել իշխանության դեմ հասարակական ընդվզումը եւ ապահովել այդ շարժման հաղթանակը:

Եվ այս տրամաբանությամբ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ից դուրս գալուց հետո ԲՀԿ-ն պետք է կազմաքանդվեր, ԲՀԿ-ականները պետք է հետեւեին Ծառուկյանի օրինակին, եւ կուսակցությունը մարտի 5-ից հետո պետք է ինքնալուծարվեր, քանի որ մարդիկ տեսան, որ Ծառուկյանի ուժը կամ նրա կողմից համաժողովրդական շարժումը առաջնորդելու սպասումները միֆ են: Սակայն պարզվում է, որ Ծառուկյանի կուսակցությունից հեռանալը ճիշտ հակառակ ազդեցություն է ունեցել եւ հասարակական որոշակի շերտերի ոգեւորել է Ծառուկյանի հեռանալը, եւ նրանք պատրաստ են անդամակցել անծառուկյան ԲՀԿ-ին:

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի դեպրեսիվ վիճակում կհայտնվի Գագիկ Ծառուկյանը, եթե ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը իսկապես իրականացնի իր որոշումը եւ կազմակերպի ԲՀԿ նորագիրների հրապարակային հավաք: Այն հարյուրավոր եւ նույնիսկ հազարավոր ԲՀԿ նորագիրների հավաքը, ովքեր ԲՀԿ-ին անդամակցել են մարտի 5-ից հետո, անդամակցել են Ծառուկյանի հեռանալուց հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ