News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Գալուստ Սահակյանը մայիսի վերջին մեկնելու է Կանադա: Մեր տեղեկություններով, այս հողի վրա ԱԺ-ում կրկին կրքերը թեժացել են: Ըստ որում՝ ուղեւորությունների համար մշտապես կոկորդ պատռող կին պատգամավորներից բացի, այս անգամ պայքարի են դուրս եկել նաեւ տղամարդիկ:

Նշենք, որ ԱԺ-ում կա Հայաստան-Կանադա բարեկամական խումբ, որի կազմում են Հովհաննես Սահակյանը, Սուքիաս Ավետիսյանը, Արմեն Բաբայանը, Ռուբեն Գեւորգյանը, Արայիկ Գրիգորյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Ռուբիկ Հակոբյանը, Մհեր Շահգելդյանը, Վարդան Օսկանյանը: Սակայն չի բացառվում, որ ԱԺ նախագահի հետ Կանադա մեկնող խումբը բոլորովին այլ կազմ ունենա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ