News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում Նյու յորքի նահանգի Սենատի նախագահ 67-ամյա Դին Սկելոսը եւ նրա 32-ամյա որդին՝ Ադամը, կալանավորվել են շանտաժի, մեքենայության եւ կոռուպցիայի մեղադրանքներով:

Քննության տվյալներով, նրանք կազմակերպել են Սկելոս ավագի ծառայողական դիրքի «փողայնացման» սխեման եւ փաստացի գումարներ են շորթել Նյու յորքի Լոնգ Այլենդի շրջանում անշարժ գույքի շինարարությամբ ու վաճառքով զբաղվող ընկերություններից մեկից:

Սենատորի ծառայությունները, ըստ հայցի, գնահատվել են 220 հազար դոլար, իսկ դրամական միջոցներն ստացել է Սկելոս կրտսերը: Սենատորը կտրականապես հերքում է իր հասցեին մեղադրանքները, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

Այս պահին դեռ անհայտ է՝ արդյոք Դին Սկելոսը դատաքննության ընթացքում վայր կդնի իր լիազորությունները Սենատում, թե ոչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ